ՀՀ կրթության տեսչական մարմնի տեսուչները հայտնվել են անհարմար դրության մեջ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կրթության տեսչական մարմնի տեսուչները հայտնվել են անհարմար դրության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 12-16-ն այս տեսչական մարմնի տեսուչների աշխատանքային այցն է նախատեսված եղել դեպի Վայոց ձորի մարզ: Սակայն սահմանային իրավիճակով պայմանավորված՝ նրանց աշխատանքային այցն ընդհատվել է, քանի որ տեսչական մարմնի տեղակալներից մեկը՝ Նարա Հովհաննիսյանը, զանգել եւ հետ է կանչել՝ ասելով, որ «պատերազմ է»: Տեսուչներն, իհարկե, Երեւան են վերադարձել, սակայն հետո վերադարձի պատճառի մասին բացատրագիր գրելու հետ կապված խնդիրներ են ծագել, քանի որ տեղակալը հրաժարվել է՝ նշելով, որ չի կարող բացատրագրում շարադրել պատերազմի մասին, քանի որ հիմքեր չունի:
ՀՀ վարչապետը չի հայտարարել,որ պատերազմ է երկրւմ, հետեւաբար՝ իրավական հիմքեր չկան: Այժմ Վայոց ձորից ժամանակից շուտ վերադարձած տեսուչների բացատրության հարցը մնացել է օդում կախված: «Ժողովուրդ» օրաթերթը, պարզաբանում ստանալու նպատակով, զանգահարեց տեսչական մարմին: Մեր հեռախոսազանգին պատասխանեց տեսչական մարմնի մյուս տեղակալը՝ Ռաիսա Գալստյանը՝ նշելով. «Ուղղակի այդ լրատվությունը լսելով՝ տեսչական մարմնի ղեկավարը անհանգստացել էր. առաջարկել էր տեսուչներին, որ եթե որեւէ բանով կաշկանդված չեն, եւ, եթե որեւէ խնդիր են տեսնում, ապա կարող են վերադառնալ:
Տեսչական մարմնի ծառայողները մտածել են, որ եթե դասերը կան, ապա կարող են չվերադառնալ, բայց բոլոր դեպքերում անհանգստությունը մեծ էր, այստեղ լարված էր իրավիճակը, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը նորից զանգել է, եւ նորից առաջարկել՝ վերադառնան: Նրանք վերադարձել են, եւ տեսչական մարմնում քննարկում ենք իրականացրել, իրենք ասել են, որ չեն տեսնում որեւէ խնդիր ու հիմա նորից հետ են գնացել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...