Հերթական «հրատապ» մեկ անձից գնումը
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 16-ի նիստում որոշվեց ԿԳՄՍ նախարարությանը հատկացնել 24 մլն դրամ: Նախագծով նասխատեսվում է գումարը հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ «Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի «Կիլիկիա» մարզադահլիճի շենքի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2023 թվականին Հայաստանում անցկացվելու է Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների առաջնությունը: ՀՀ քաղաքաշինության կոմիտեին հանձնարարվել է ուսումնասիրել «Կիլիկիա» մարզադահլիճը՝ ծանրամարտի մարզումային դահլիճների համար սահմանված միջազգային չափանիշներին համապատասխան մարզադահլիճ ապահովելու (հիմնանորոգելու) տեսանկյունից և ըստ այդմ ներկայացնել կապիտալ վերանորոգման աշխատանքների նախնական մասնագիտական եզրակացություն:
Հաշվի առնելով այն, որ մարզադահլիճը պետք է ծառայի 2023-ի ապրիլին Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության անցկացման համար նախատեսվող միջոցառումներին՝ նախագծով առաջարկվում է նախագծանախահաշվային փաստաթղթերը ձեռք բերել «հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով:
Հիմնանորոգման ենթակա մարզադահլիճի նախագծային լուծումները կներառեն հիմնական պահանջներ օբյեկտի սեյսմակայունության, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության, ներքին հաղորդակցման ուղիների (ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, գազամատակարարման, ջեռուցման), օդափոխության, օդորակման, տեսահսկման համակարգերի կառուցման/հիմնանորոգման, տարածքի բարեկարգման, գոյություն ունեցող շենքի և շինության հատակագծային լուծումների արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ հարդարման միջոցառումներ և այլն:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...