Տաջիկստանի եւ Ղրղըզստանի պետական սահմանի բոլոր ուղղություններով շարունակվում են զինված բախումները
Իրավիճակը տաջիկա-ղրղըզական սահմանին տեղի ժամանակով ժամը 10.00-ի վիճակով մնում է լարված, տեղեկացրել է Տաջիկստանի սահմանապահ զորքերի մամուլի ծառայությունը։
«Տաջիկստանի եւ Ղրղըզստանի պետական սահմանի բոլոր ուղղություններով շարունակվում են զինված բախումները»,- նշել են երկրի ազգային անվտանգության պետական կոմիտեում, տեղեկացրել է Sputnik-Տաջիկստանը։
Այստեղ նշել են, որ այս պահին Ղրղըզստանի զինված ուժերը գրոհում են սահմանամերձ տաջիկական գյուղերը, քաղաքացիական կառույցները եւ տեղի բնակիչների տները։
Կրակ է վարվում ծանր եւ հրազենային զենքերից։
Իսֆարի եւ Բոբոջոն-Գաֆուրովյան շրջանի գյուղերում կան տասնյակ տուժածներ առավոտյան բախումների հետեւանքով։
Sputnik-Տաջիկստանի մի քանի աղբյուրների տվյալներով՝ առավոտյան փոխհրաձգության ժամանակ արդեն զոհվել է մեկ բնակիչ։ Շատերը հոսպիտալացվում են տարբեր վիրավորումների պատճառով։
Պաշտոնապես զոհերի մասին առայժմ տեղեկություններ չկան։
Ղրղըզստանի սահմանապահ ծառայությունը տեղեկացրել է, որ չնայած կրակը դադարեցնելու ջանքերին՝ տաջիկական կողմը շարունակում է հակամարտության գոտի ուղարկել ծանր մարտական տեխնիկա եւ կիրառել առկա ամբողջ զինանոցը Ղրղըզստանի տարածքը հրետակոծելու համար՝ փորձելով զավթել այն, տեղեկացրել է 24.kg-ն։
Նշվել է, որ ընթանում են ինտենսիվ մարտական բախումներ։ Ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայությունը շարունակում է հետ մղել Տաջիկստանի ռազմական ագրեսիան։
Բաթքենի մարզի յոթ գյուղերի բնակիչները հեռացել են իրենց տներից։ Նշվել է, որ քաղաքացիների մի մասը տարհանվել է արտակարգ իրավիճակների նախարարության կողմից, մի մասը ինքնուրույն է հեռացել։
Սրացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Սամարղանդում ընթանում է ՇՀԿ-ի գագաթաժողովը, որին մասնակցում են նաեւ Ղրղըզստանի եւ Տաջիկստանի նախագահներ Սադիր Ժապարովը եւ Էմոմալի Ռահմոնը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսով բանակցել է Ղրղըզստանի եւ Տաջիկստանի անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ՝ երկու երկրների սահմանին իրավիճակի սրման առիթով։
Ընդգծվել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը նշել են անհապաղ հրադադարի եւ խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասին։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում