Թող ՔՊ-ականները ներկայացնեն վարչապետի թեկնածու, բայց նա պետք է կապ չունենա պարտության ու պատերազմի հետ. Խամոյան
ՔՊ-ական պատգամավորները պետք է գիտակցեն եւ դադարեն Նիկոլ Փաշինյանի գերին լինելուց եւ պետք է գնալ իշխանափոխության: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Ես ուզում եմ, որ իրենք գիտակցեն, որ պետք է այդ գերությունից ազատվեն: Լավ, թող իրենք ասեն վարչապետի թեկնածուի անունը, բայց այդ թեկնածուն պետք է կապ չունենա պարտության ու պատերազմի հետ: Սա իմ անձնական առաջարկությունն է»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Խամոյանը հայտարարեց, որ իրենք վարչապետի առնվազն մի քանի թեկնածու ունեն. «բայց ես կարծում եմ, որ երբ պրոցեսը հասնի դրան, ժողովուրդը պետք է ընտրի»:
Նա համոզմունք հայտնեց, որ պարտված բանակցողով մենք ոչ մի արդյունքի չենք կարող հասնել. «Մենք ասում ենք՝ շանս կա, եթե պարտված ղեկավարը գնա եւ գա նոր բանակցող, հնարավոր է բանակցություններում բան փոխել»:
Հարցին, թե կարո՞ղ են ՔՊ խմբակցությունում լինել մարդիկ, որոնք կմիանան իմպիչմենթի գործընթացին, Խամոյանը պատասխանեց. «Իմ կարծիքով այ, կարող են լինել: Բայց ես ունեմ համոզմունք, որ դա չպետք է լինի սպառնալիքի ու բռնության ներքո: Իրենք պետք է հասկանան ու վեր կանգնեն իրենց ներթիմային, ներիշխանական ամեն ինչից, որ այս իրավիճակում երկրին պետք է նոր ղեկավար»:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ