Սա զինվորականության հետ կապ չունի, այս ամենը քաղաքականության արդյունք է. Մովսես Հակոբյան
168.am-ը գրում է.
«168.am-ը ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանից հետաքրքրվեց, այս փուլում թշնամին ի՞նչ նպատակ է հետապնդում նման հարձակումներով, և հնարավո՞ր է՝ այս ամենը վերածվի լայնամասշտաբ ռազմական գործողությունների։
Պատասխանելով, Մովսես Հակոբյանն ասաց, որ ամեն ինչի մասին Նիկոլ Փաշինյանն ԱԺ իր ելույթում խոսել է, այդ պատճառով էլ ոչինչ չի կարող ասել։
Դիտարկմանը, որ հարցն իրեն ուղղել եմ՝ որպես զինվորականի, Մովսես Հակոբյանը պատասխանեց.
«Սա զինվորականության հետ կապ չունի, այս ամենը քաղաքականության արդյունք է, այո, քաղաքականության արդյունք»։
Թե ում կողմից վարվող քաղաքականության արդյունքն է, Մովսես Հակոբյանը չպատասխանեց։
Ինչ վերաբերում է լանածավալ ռազմական գործողությունների վերսկսմանը, Մովսես Հակոբյանը նկատեց.
«Կարծում եմ՝ այս պահին իրավիճակն այս ամենով կհանգուցալուծվի, լայնածավալ ռազմական գործողություններ չեն լինի, կրկնում եմ, այս պահին»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...