Պետք է ոչ թե նոր ջոկատներ կազմավորվեն, այլ համալրվեն զինված ուժերի զորամասերն ու ստորաբաժանումները․ Տիգրան Աբրահամյան
Զինված ուժերի համալրումը, առաջնագծում գտնվող մեր զինծառայողների մարտական խնդիրը կատարելու հրամայականն իրացնելիս մոբիլիզացիան պետք է իրականացվի պատշաճ ձևով՝ կցագրված անձնակազմի, համալրումների, լրահամալրումների միջոցով։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ ընդգծել է Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջնագծում իրադրությունը չի հանգուցալուծվել և մոտ ապագայում կարող է մոբիլիզացիայի անհրաժեշտություն առաջանալ, հարկ եմ համարում ընդգծել, որ դա պետք է արվի ոչ թե 44-օրյա պատերազմի օրինակով՝ 30 հոգանոց ջոկատներ կազմավորելու, զրահաբաճկոն և սաղավարտ ճարելու ճանապարհով, այլ այնպես ինչպես նախատեսված է համապատասխան փաստաթղթերում։
Զինված ուժերի համալրումը, առաջնագծում գտնվող մեր զինծառայողների մարտական խնդիրը կատարելու հրամայականն իրացնելիս մոբիլիզացիան պետք է իրականացվի պատշաճ ձևով՝ կցագրված անձնակազմի, համալրումների, լրահամալրումների միջոցով։
Պետք է ոչ թե նոր ջոկատներ կազմավորվեն, այլ համալրվեն զինված ուժերի զորամասերն ու ստորաբաժանումները։
Սա է ճանապարհը և սա է հնարավորությունը եղած պայմաններում կառավարման, կապի, զորքերի ներդաշնակության նվազագույն խնդիրները լուծելու համար։
Իսկ ինստիտուցիոնալ գործընթաց անցած կամավորական կազմակերպությունների դեպքում պետք է առաջնորդվել փորձված և ԶՈՒ-ի հետ առավելագույնս ներդաշնակեցված սխեմաներով»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...