ՔՊ-ականների արյունոտ շոուն ԱԺ դահլիճում քաղաքական ծուղակ էր. Հայկ Մամիջանյան
Արյունի վրա կառուցված շոուին ի պատասխան, ցանկանում եմ ներկայացնել իրականությունը, թե ինչ է տեղի ունեցել հայտարարության տեքստի հետ կապված։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Նա ներկայացրեց, թե ինչ առաջարկներ են հնչել խմբակցության կողմից։
«Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունները նրա որդեգրած հայատյացության քաղաքականության հերթական դրսևորումն են։ Այս և նախորդ իրադարձությունները փաստում են, որ Ադրբեջանը չի փոխել իր մտայնությունը՝ ուժի միջոցով լուծել Ղարաբաղյան հակամարտությունը, ավելին, անպատիժ մնալով Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ նախկին ոտնձգություններից հետո, արդեն իսկ լայնամասշտաբ ռազմական ագրեսիա է իրականացնում ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ»... ասաց պատգամավորը։
Նա նշեց, որ ի պատասխան այս առաջարկությունների, «իշխող խունտան» ընդունել է դրանց մի մասը, որը բացարձակապես չէր ներառում «ողջ աղը, հետագա բանակցային գործընթացի համար կարևոր իմաստը»։
Մամիջանյանի խոսքով, ինքն ասել է, եթե ներկայացրած կետերը լավն են, օգուտ են տալիս ու բխում են Հայաստանի Հանրապետության շահերից, ո՞րն է պատճառ, որ դրանք չեն ներառվում հայտարարության տեքստի մեջ։
«Այստեղից հետևություն. Արյունոտ շոուն, որը նրանք կազմակերպեցին մեր զինվորների արյան վրա այս դահլիճում, ոչ այլ ինչ է, քան այս կամ այն քաղաքական ծուղակը ձևակերպել»,-ասաց նա:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում