Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հրադադարը ձեռք է բերվել Ռուսաստանի ջանքերի շնորհիվ. Գրիգորի Կարասին
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հրադադարի հաջողվել է հասնել Ռուսաստանի ջանքերի շնորհիվ, այդ թվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսակցությունից եւ Ռուսաստանի ԱԳՆ-ի աշխատանքից հետո, այդ երկու երկրների սահմանին իրավիճակի սրման ուղղությամբ մեծ աշխատանք կա կատարելու, քանի որ Երեւանը դիմել է ՀԱՊԿ-ին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։
«Սրացումը (Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին) տեղի է ունեցել երեկ երեկոյան, դրա համար երեկոյան եւ գիշերվա ժամերին ինտենսիվ աշխատանք է վարվել, այդ թվում ՌԴ ԱԳՆ-ում»,- ասել է քաղաքական գործիչը։
Նա հիշեցրել է, որ տեղի է ունեցել հեռախոսազրույց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ։ «Իմաստն այն էր, որպեսզի սրացումը դադարեցվի, սահմանային գոտում նորմալ մթնոլորտ հաստատվի, եւ արդյունքում հաջողվեց հասնել այն բանին, որ այսօր ժամը 9.00-ին հրադադար հայտարարվեց»,- ասել է Կարասինը։
Նրա խոսքով՝ իրավիճակը հաջողվել է համեմատաբար հանգիստ, խաղաղ հուն բերել, «առջեւում մեծ աշխատանք է սպասվում», որովհետեւ Փաշինյանը դիմել է ՀԱՊԿ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...