ՌԴ-ն չի հրաժարվում Կիևի հետ բանակցություններից, բայց դրանց ձգձգումը բարդացնում է գործընթացը. Լավրով
Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից, սակայն դրանց հետագա ձգձգումը Կիևի կողմից կբարդացնի Մոսկվայի հետ համաձայնության հասնելու հնարավորությունը։ Այս մասին «Ռոսսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Լավրովը հիշեցրել է, որ Մոսկվայի դիրքորոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ներկայացվել է Պետդումայի ղեկավարության և խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը:
«Դիմելով նիստի մասնակիցներին՝ նախագահն ասաց ուկրաինական «պատմության» մասին առա այն, որ մենք չենք հրաժարվում բանակցություններից, բայց նրանք, ովքեր հրաժարվում են, պետք է հասկանան, որ որքան երկար են ձգձգում այդ գործընթացը, այնքան նրանց ավելի դժվար կլինի մեզ հետ պայմանավորվել», - ընդգծել է նախարարը ՝ պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի հարցերին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...