Ուղղակի ձեռքերը ոլորեցին, տարան. Զովունիում բերման են ենթարկել տրանսպորտի վատ աշխատանքի դեմ բողոքող բնակչուհուն
Զովունիում քաղաքացիները բողոքի ակցիա են իրականցրել տրանսպորտի թանկացման դեմ: Ոստիկանները բերման են ենթարկել Զովունիի բնակչուհի Անուշ Զուրաբյանին:
NEWS.am-ի հետ զրույցում Զովունիի բնակչուհի Կարինե Գեւորգյանը պատմեց, որ հունիիսի 25-ից գյուղում դդադարեցրել են տրանսպորտի աշխատանքը, այն պատճառաբանությամբ, թե հուլիսի 1-ից նոր տրանսպորտ են տրամադրելու, սակայն այդպես էլ չտրամադրեցին:
«Այդ ընթացքում միայն 12 համարի տրանսպորտն էր գործում, որով մենք յոլա էինք գնում, հիմա դաէլ հանեցին, 2 օրընդհանրապես տրանսպորտ չունեինք, ոտքով էին բնակիչները գնում, գալիս: Դիմեցինք համայնքապետարան, որ տրանսպորտ տրամադրեն գոնե մինչեւ Դավթաշեն, դա էլ մի քանի օր գործելուց հետո դուրս եկավ: Հետո Գագիկ Ծառուկյանին դիմեցինք, որ տրանսպորտ տրամադրի, հիմա այդ երթուղայինները տրամադրել են մինչեւ Դավթաշեն,ա յն էլ 200 դրամով: Հիմա մենք օրը կարող է 5 անգամ գնանք ու գանք, երեխաներին խմբակի ենք տանում, աշխատանքի ենք գնում, մեր աշխատավարձը նույնիսկ ճանապարհածախսին չի հերիքի: Մեր պահանջն է, որ մեզ մինչեւ Դավթաշեն 100 դրամով տրանսպորտ տրամադրեն»,-ասաց նա:
Կարինեն ասաց, որ առանց այդ էլ գյուղն ունի ջրի, աղբբահանության, էլեկտրաէներգիայի, ճանապարհների խնդիր, հիմա էլ ավելացավ տրանսպորտի խնդիրը:
«Այսօր բողոքի ակցիա ենք իրականացրել, ոստիկանները հավաքվեցին, մի կնոջ էլ բերման ենթարկեցին նրա համար, որ փակել էր ավտոբուսի ճանապարհը, ուղղակի ձեռքերը ոլորեցին, տարան: Մինչեւ հիմա դեռ ազատ չեն արձակել, մենք պահանջում ենք ազատ արձակել: Մեր բողոքի ակցիան կշարունակենք երկուշաբթի առավոտյան»,-ասաց նա:
Կինը նշեց, որ իրենք կբողոքեն այնքան, մինչեւ հարցը լուծում ստանա:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում