Կրակոցներ՝ Երևանում. տատ ու թոռ հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել են
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցի շենքերից մեկի բնակարանից հրազենային վնասվածքներով Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխել երկու քաղաքացու, հայտնում է shamshyan.com-ը։
Վիրավորները տատ ու թոռ են: Թոռը, որը 25 տարեկան է երիտասարդ է, տեղափոխվել է «Էրեբունի», իսկ 89-ամյա տատիկը՝ «Շենգավիթ» ԲԿ։
Այս պահին նշված հիվանդանոցներ են ժամանել ոստիկանության Շենագավիթի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը, ինչպես նաև ինչ հանգամանքներում են հրազենային վնասվածքներ ստացել:
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքի տեղեկություններով՝ վիրավորներն են՝ 25-ամյա Հարություն Ս.-ն և 89-ամյա Մարուս Մ.-ն, իսկ բնակարանում հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...