Հեղափոխությունը կողոպտում է իր հավատավորներին, որ հետո արդեն խժռի իր զավակներին. Անդրանիկ Թևանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հեղափոխությունը կողոպտում է իր հավատավորներին (զավակներին խժռելուց առաջ)
Կառավարությունն ուզում է ամեն մի տաքսու պատվերից 100 դրամ գանձել տաքսիստներից (վերջնարդյունքում՝ ուղևորից)։ Հիշեցնեմ, որ տաքսիստները 2018–ին հեղափոխության «վկաներն» էին համարվում։
Կառավարությունն իրականացնում է գյուղացիական տնտեսությունների աջակցման այնպիսի ծրագրեր, որոնց արդյունքում շահում են խոշորները և անտեսվում փոքրերը։ Հիշեցնեմ, որ «թավշյա» հեղափոխության օրերին մանր բիզնեսմենները և աղքատները հռետորների կողմից դասվում էին սրբերի շարքին, իսկ խոշորներն ու հարուստները՝ սրիկաների։
Հեղափոխության օրերին բանկերը գնահատվում էին որպես գրպանահատներ, իսկ վարկերի տակ հայտնված ժողովուրդը՝ հպարտ քաղաքացիներ ու թալանի զոհեր։ Հիմա իշխանություններն այնպիսի քաղաքականություն են վարում, որ վարկային բեռի տակ հայտնվածների քանակը շեշտակի ավելացել է։ Շեշտակի ավելացել է նաև բանկային ոլորտի շահութաբերությունը։ Դե եթե դրսից ուղարկած դոլարի ու ռուբլու կանխկիացումը դարձնեն համապատասխանաբար 3 ու 5 տոկոս (չհաշված բաանկերի ստացած մյուս բոնուսները), ապա բնական է, որ շահույթը շեշտակի կավելանա։
Այնպես որ՝ հեղափոխությունը կողոպտում է իր հավատավորներին, որ հետո արդեն խժռի իր զավակներին»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...