Հայաստանում ուզում են ներկրվող ցեմենտի տուրքը նվազեցնել, կլինկերինը` վերացնել
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է առաջարկ` ներկրվող ցեմենտի տուրքը նվազեցնել 5.000 դրամով (մեկ տոննայի համար 14.000 դրամի փոխարեն սահմանելով 9.000 դրամ), իսկ ներկրվող կլինկերի համար տուրքը վերացնել:
Հանձնաժողովում այս մասին ասել է պատգամավոր Բաբկեն Թունյանը, որը պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ հեղինակել է ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը:
Նրա խոսքով` օրենքի ընդունումը պայմանավորված է ցեմենտի տեղական արտադրությունը պաշտպանելու, նաև ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ:
Նախագծի ընդունման արդյունքում կվերականգնվի ցեմենտի շուկայի հավասարակշիռ մրցակցային վիճակը՝ կանխելով շուկայի հետագա կենտրոնացումը, գների չհիմնավորված աճը:
Հարակից զեկույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նախագծի վերաբերյալ ներկայացրել է կառավարության դրական կարծիքը:
Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Հանձնաժողովն ԱԺ խորհրդին կառաջարկի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...