Պարկերով նետված զոհված զինվորների մարմինների դեպքով քրգործ չհարուցվեց
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 3-ին մերժել է Աբովյանի դիահերձարանի նկուղում պարկերով նետված 44-օրյա պատերազմին զոհված զինծառայողների մարմինների դեպքով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ բողոքը ներկայացրած փաստաբան Գարիկ Գալիկյանից։
Նա նշեց, որ դեռեւս դատարանից որոշումը չի ստացել, չի կարող մեկնաբանել այն։
Հիշեցնենք, այս աղմկահարույց բացահայտումն արել էին զոհված զինծառայողների հարազատները՝ պատերազմից 7 ամիս անց՝ 2021 թվականի մայիսի 31-ին: Այդ օրերին կառավարությունը չէր հրապարակում ո՛չ զոհերի ու ոչ էլ անհետ կորածների թվերը։
Առաջինը Գլխավոր դատախազությունն էր այդ դեպքի առնչությամբ արված հրապարակումների հիման վրա քրեական գործ հարուցել, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել էր ծառայողական քննություն, որոշ ծնողներ հարցաքննվել էին, սակայն Քննչական կոմիտեն քրեական վարույթը կարճել էր:
Նշենք, որ զոհված զինծառայողների ծնողները պահանջում են պատասխանատվության ենթարկել Աբովյանի դիահերձարանի նկուղում իրենց որդիների դիերն եւ մասունքները նման ձեւով պահելու համար։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...