Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ֆիլիպ Ռիկերը կայցելի Հայաստան եւ Ադրբեջան
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ֆիլիպ Ռիկերն այս շաբաթ կայցելի Հարավային Կովկասի երկրներ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։
Նա նշել է, որ սա կլինի Ռիկելի առաջին ուղեւորությունը նոր դերում։ «Հուսով ենք, որ տարածաշրջան այցերը պարբերական կլինեն։ Նա կմեկնի այսօր երեկոյան, եւ այդ շրջանակներում կայցելի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան։ Նա հանդիպումներ կունենա երեք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ տարածաշրջանի առանցքային խնդիրները, ինչպես նաեւ վիճելի հարցերի կառուցողական լուծման եւ տարածաշրջանային համագործակցության համար աջակցության ու անմիջական ներգրավման հնարավորությունները քննարկելու համար»,- ասել է Պատելը:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում