Կրեմլը հայտարարել է Ուկրաինայի հարցում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ տարաձայնությունների մասին
Չնայած Ուկրաինայի շուրջ Անկարայի եւ Մոսկվայի միջեւ առկա տարաձայնություններին՝ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի համբերատար կերպով Թուրքիային ներկայացնել ուկրաինական հարցով իր փաստարկները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Известия»-ին տված հարցազրույցում։
Պեսկովի խոսքով՝ ռուսական եւ ուկրաինական կողմերը տարաձայնություններ ունեն որոշ հարցերի, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամի շուրջ․ «Մենք համաձայն չենք ուկրաինական հարցում Թուրքիայի որդեգրած դիրքորոշման հետ, բայց մենք համբերատար շարունակում ենք մեր թուրք գործընկերներին փոխանցել մեր փաստարկները»։
Նա նաեւ նշել է, որ Թուրքիան Ռուսաստանի կարեւոր գործընկերն է։
«Թուրքիան մեր բարեկամ երկիրն է եւ կարեւոր գործընկեր թե՛ միջազգային քաղաքականության, թե՛ առեւտրատնտեսական համագործակցության առումով։ Մենք գիտենք, որ Թուրքիան չի միացել հակառուսական անօրինական պատժամիջոցներին։ Թուրքիան ինքնիշխան, անկախ արտաքին քաղաքականություն է վարում»,-հավելել է Պեսկովը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...