Իրանը, Ադրբեջանը եւ Ռուսաստանը կքննարկեն համագործակցությունը Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շրջանակներում
Իրանը, Ադրբեջանը եւ Ռուսաստանը կքննարկեն համագործակցությունը Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին՝ նշելով, որ երեք երկրների ներկայացուցիչների հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ՝ Բաքվում։
Նա հիշեցրել է, որ երեք երկրները Հյուսիս-Հարավ միջանցքի անդամ են։ «Հաշվի առնելով գլոբալ իրադարձությունները եւ հատկապես Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ միջազգային տարանցիկ երթուղիներով ապրանքների եւ էներգիայի փոխադրման հետ կապված խնդիրները՝ Հյուսիս-Հարավ տարանցիկ երթուղու կարեւորությունը կրկին գրավել է համաշխարհային հանրության ուշադրությունը»,- նշել է նա։
Նրա խոսքով, տարածաշրջանի եւ նրա սահմաններից դուրս շատ երկրներ շահագրգռված են այդ միջանցքից օգտվելու հնարավորություններով։ «Այս ճանապարհի զարգացումը կարեւոր է Իրանի եւ երկու հարեւան երկրների (Ռուսաստանի եւ Ադրբեջանի) համար։ Հաջորդ շաբաթ Բաքվում նախատեսված է երեք երկրների ներկայացուցիչների հանդիպում, կքննարկվեն բոլոր հարցերը, եւ, Աստված տա, կկնքվեն համատեղ պայմանագրեր՝ միջանցքի առավելագույն օգտագործման հնարավորությունները զարգացնելու համար»։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում