Ցավալի է այն գիտակցումը, որ Արցախի ապագան մշուշոտ է և անհասկանալի. Վահե Հակոբյան
«Սեպտեմբերին 2-ին Արցախում գտնվելը յուրահատուկ հույզեր ու մտքեր է առաջացնում, առավել ևս ցավալի է այն գիտակցումը, որ Արցախի ապագան մշուշոտ է և անհասկանալի»,- Արցախի Հանրապետությունում «Լայն համախմբում Արցախի շուրջ» պանելային քննարկմանն ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
Նրա խոսքով, պատերազմից գրեթե երկու տարի է անցել, բայց դեռ կան բազմաթիվ չլուծված խնդիրներ՝ Բաքվում պահվում են հայ գերիներ, հումանիտար աղետներ, որոնք ամեն վայրկյան կախված են Արցախի վրա։
Վահե Հակոբյանը նշեց, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո նոր ստրատեգիա է որդեգրել, համաձայն որի բոլորին հայտարարում է՝ արցախյան հակամարտության հարցը լուծված է։
«Այս ամենը որևէ հակադրության չի հանդիպում ոչ Հայաստանի իշխանությունների կողմից, ոչ միջազգային հանրության։
Օգոստոսի 31-ին Փաշինյան-Ալիև-Միշել բրյուսելյան հանդիպումից հետո հայտարարության մեջ, այսինքն միասնական արևմուտքը մի բառով անգամ չի անդրադարձել Ղարաբաղի հիմնախնդրին, այսինքն՝ ամեն ինչ լավ է, մենք գնում ենք առաջ, պայմանավորվածությունները կատարվում են։ Թե այդ ինչ պայմանավորվածություններ են, անհասկանալի է»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։
Նրա խոսքով, կասկած չկա, որ հերթական անգամ ժողովրդի մեջքի հետևում ՀՀ ապաշնորհ ղեկավարությունը ևս մեկ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել. «Թե էլ ինչ է զիջելու, մենակ կարող ենք կռահել։ Մեկը մյուսի հետևից կատարում է Ադրբեջանի ցանկացած պահանջ։
Ակնհայտ է, որ այսօր Հայաստանի ղեկավարությունը ձեռքերը լվացել է Արցախից և թողել է միայնակ»։
Վահե Հայոբյանն ասաց, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք լայն համախմբմամբ կարող են առնել այս աղետի, խնդրի դիմաց։
Քննարկումն ամբողջությամբ՝ yerevan.today-ի տեսանյութում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանի կենսագրությունը