Կարագի սպառման ծավալները նվազել են
«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանում կարագի մանրածախ վաճառքի գները բարձրացել են մոտ 50 տոկոսով, եւ սրա արդյունքում՝ զգալի նվազել են Հայաստան ներմուծվող կարագի ծավալները: Ավելին՝ մասնագետներն ահազանգում են, որ գնաճի շարունակականության պայմաններում էլի կշարունակեն կտրուկ նվազել սպառման ծավալները, երբ մարդիկ սոցիալական պայմաններից ելնելով՝ ստիպված կլինեն կարագը փոխարինել ձեթով կամ էլ էժանագին կարագով: Ամեն մեկն իր հնարավորությունների սահմանում: Թեեւ մյուս կողմից՝ ՏՄՊՊՀ վերահսկողության վարչության պետ Գնել Ալավերդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե մեր երկրում կարագի գների բարձրացումը ավելի քիչ է, քան միջազգային շուկայում: Նրա խոսքերով՝ գնային բարձրացումները կմնան մինչեւ հաջորդ տարվա փետրվար ամիս: Թե ինչ իրավիճակ կստեղծվի մարտին, ապրիլին, Ալավերդյանը դժվարացավ կանխատեսել: Հավելենք, որ ըստ լուրերի՝ կարագի գինը էլի կբարձրանա՝ հասնելով մինչեւ 6 հազար դրամի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...