Պուտինն ու Ալիեւը հեռախոսով քննարկել են իրավիճակը Հայաստանի հետ սահմանին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում, շաբաթ օրը հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվել է հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության ապահովմանը, տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի հաստատմանն ուղղված համակարգված ջանքերի կարեւորությունը։ Այդ համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի հիմնարար եռակողմ պայմանավորվածությունների հետեւողական իրականացման տրամադրվածությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ալիեւը տեղեկացրել է օգոստոսի 31-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման մասին։
Հաղորդման համաձայն՝ քննարկվել են նաեւ երկկողմ օրակարգի որոշ գործնական հարցեր, այդ թվում՝ առեւտրի, տնտեսական, էներգետիկ եւ հումանիտար ոլորտներում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում