Bayraktar-ների արտադրողը նախատեսում է կրկնապատկել իր արտադրական հզորությունը
Թուրքական պաշտպանական ԱԹՍ-ների արտադրության Baykar ընկերությունը նախատեսում է ավելի քան կրկնապատկել իր արտադրական հզորությունը։
Ընկերությունը հաջորդ տարի ավելի շատ ԱԹՍ-ներ կարտադրի, քան բոլոր նախորդ տարիներին, այդ թվում՝ իր բրենդային TB2 անօդաչուներից 500-ը, հինգշաբթի «Անադոլու» պետական լրատվական գործակալությանն ասել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը։
«Թուրքիան ձգտում է ընդլայնել իր զենքի արդյունաբերությունն Իսրայելին՝ որպես տարածաշրջանում զենքի ամենամեծ առեւտրով զբաղվողի մարտահրավեր նետելու համար: ԱԹՍ-ների արտադրությունը ժամանակին միջերկրածովյան հարեւան Թուրքիայի եւ ԱՄՆ-ի պաշտպանական կապալառուների գործն էր: Baykar ԱԹՍ-ները պոպուլյարություն եւ համբավ ձեռք բերեցին համաշխարհային շուկաներում՝ Ուկրաինայում, Սիրիայում եւ Ադրբեջանում այնպիսի երկրների հակամարտություններին հաջող մասնակցության շնորհիվ:
Հիմնադրումից ի վեր Baykar-ն ավելի քան 400 Bayraktar TB2 եւ 20 Bayraktar Akinci անօդաչու թռչող սարք է արտադրել: Ընկերությունը տարեկան կարող է 200 Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք արտադրել, սակայն հաջորդ տարի այն կավելացնի արտադրությունը մինչեւ 500 TB2 եւ 40 Akinci ԱԹՍ, ասել է Բայրաքթարը հյուսիսարեելյան Սամսուն քաղաքում տեխնոլոգիական միջոցառման ժամանակ:
Ներկայումս ընկերությունն ԱԹՍ-ներ է արտահանում ավելի քան 24 երկիր: Նրա խոսքով՝ արտասահմանում վաճառքը կազմում է իր եկամտի 98 տոկոսը»,- հայտնում է Ahval-ը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում