Օրգանիզմի համար երկու կանոն ցանկացած դիետայի դեպքում
Սննդաբան Իրինա Ստրոգայան SOLENKA.INFO պարբերականին տված հարցազրույցում պատմել է ցանկացած դիետայի դեպքում օրգանիզմի համար փրկող երկու կանոնի մասին։
Մասնագետի կարծիքով՝ այդ երկու կանոնները կօգնեն առողջ ապրելակերպի կողմնակիցներին առանց մշտական հաշվարկների հիշել, թե որն է լավ, իսկ ինչը՝ վնասակար, իսկ մարդիկ, ում համար միեւնույն է՝ ինչ ուտել, կկարողանան չեզոքացնել իրենց սեփական սննդակարգի նկատմամբ անտարբեր վերաբերմունքի բացասական ազդեցությունը։
Առաջին կանոնը բավարար քանակությամբ մանրաթել ստանալն է: Ստրոգայան խորհուրդ է տալիս 14-15 գր. բջջանյութ ուտել՝ սպառված յուրաքանչյուր 1000 կալորիայի դիմաց: Միջին օրական մանրաթելերի ընդունումը 30 գրամ է տղամարդկանց համար եւ 25 գր. կանանց համար։ Բջջանյութ պարունակվում է բանջարեղենի, մրգերի, ընկույզների, լոբազգիների եւ ամբողջական ձավարեղենի մեջ:
Սննդաբանը հիշեցրել է, որ բջջանյութն այն բուսական մանրաթելերն են, որոնք չեն մարսվում մեր օրգանիզմի կողմից եւ կալորիաներ չեն տալիս։ Ընդ որում, մանրաթելը երկու կարեւոր գործառույթ ունի։ Աղիքային պարունակության ծավալ է ստեղծում, որը թույլ է տալիս մեր աղիքներին նորմալ աշխատել եւ կատարել իրենց բոլոր գործառույթները։ Աղիքային միկրոֆլորայի սնուցում է իրականացնում։ Երկրորդ կանոնը մեծ քանակությամբ հակաօքսիդանտների օգտագործումն է։ Դրանք պարունակվում են սննդի մեջ եւ չեզոքացնում են մարդու օրգանիզմում ձեւավորված ազատ ռադիկալները։ Շատ հակաօքսիդանտներ կան գունավոր բանջարեղենի մեջ։ Ուստի սննդաբանը խորհուրդ է տալիս ամենօրյա սննդակարգում անպայման կարմիր, կապույտ, կանաչ, մանուշակագույն, դեղին, նարնջագույն բանջարեղեն եւ մրգեր ավելացնել։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...