«Ալ-Շաբաբ»-ի գրոհայինները Սոմալիում 18 խաղաղ բնակչի են սպանել եւ հումանիտար օգնությամբ բեռնատարներ են ոչնչացրել
«Ալ-Շաբաբ»-ի գրոհայինները Սոմալիի կենտրոնական շրջանում գիշերային հարձակման ժամանակ առնվազն 18 խաղաղ բնակչի են սպանել եւ հումանիտար օգնությամբ բեռնատարներ են ոչնչացրել, հաղորդում է պետական լրատվական գործակալությունը:
Իսլամիստական խմբավորումը հարձակում է իրականացրել Սոմալիի կենտրոնական Հիրշաբել կիսաինքնավար նահանգի Հիրան շրջանում։ Բնակիչները պատմել են, որ բեռնատարները Բալադվեյն քաղաքից սնունդ էին տեղափոխում Մահաս քաղաք:
«Ալ-Քաիդա»-ի հետ կապված իսլամիստական խմբավորումն ավելի քան մեկ տասնամյակ պայքարում է Սոմալիի կենտրոնական կառավարության դեմ: Այն ցանկանում է հաստատել իսլամական շարիաթի օրենքների խիստ մեկնաբանության վրա հիմնված իր սեփական կառավարումը։
Խումբը հաճախակի ռմբակոծություններ, հրազենային հարձակումներ է իրականցնում ռազմական եւ քաղաքացիական օբյեկտների վրա:
Անցյալ ամիս ավելի քան 20 մարդ էր սպանվել, երբ ալ-Շաբաբի գրոհայինները հարձակվեցին Մոգադիշոյի Հայաթ հյուրանոցի վրա, ինչը 30-ժամյա մարտերի հանգեցրեց, երբ կառավարական ուժերը փորձում էին վերացնել պաշարումը եւ ազատել պատանդներին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...