ՄԱԳԱՏԷ-ն նախնական գնահատական է տվել Զապորոժժիայի ԱԷԿ-ի վիճակին
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին իր առաջին գնահատականն է տվել Զապորոժյեի ԱԷԿ-ում տիրող իրավիճակի մասին այն այցելելուց հետո։
Գրոսսին առաջին հերթին նշել է անձնակազմի և ղեկավարության անձնուրաց աշխատանքը։
«Չնայած ծանր հանգամանքներին՝ նրանք պրոֆեսիոնալ են անում իրենց աշխատանքը։ Մենք կշարունակենք մեր վերլուծությունը»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչը։
Առաքելության անդամներին հաջողվել է մի քանի ժամում մեծ քանակությամբ տեղեկատվություն հավաքել, հավելել է Գրոսսին. «Առանցքային բաները, որոնք ես ուզում էի տեսնել, տեսա»:
ՄԱԳԱՏԷ-ի տեսչության մասնակիցները կմնան քաղաքում եւ նախատեսում են հանդիպել Էներգոդարի բնակիչների հետ։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների պատվիրակությունը սեպտեմբերի 1-ի կեսօրին ժամանել է Զապորոժիեի ատոմակայան։
Զապորոժիեի շրջանի վարչակազմի ղեկավար Եվգեն Բալիցկին մանրամասնել է, որ ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունն Էներգոդարում կմնա մինչեւ սեպտեմբերի 3-ը։ Նախատեսվում է, որ տարածաշրջանի իշխանությունները, ԶԱԷԿ-ից բացի, պատվիրակությանը ցույց կտան նաեւ քաղաքի գնդակոծված քաղաքացիական ենթակառուցվածքները։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...