Ես եմ հանցավորության դեմ պայքարել, մեկ էլ պատահաբար սրանց համար դառնում եմ հանցագո՞րծ. Սայաթ Շիրինյան
Սա առաջին դեպքը չէ. սպանության սպառնալիք, նյութեր նախապատրաստվեցին, չկարողացան հիմնավորել, փորձեցին, բայց չկարողաղցան, կարճվեց քրեական գործը: Հետագայում իբր թե ստահակ Նիկոլի սպանությունն էինք նախապատրաստում, բերման ենթարկեցին, շոու կազմակերպեցին, իսկ արդյունքում այդ մեղադրանքը ում նկատմամաբ հարուցվել էր, հանցակազմի բացակայությամբ կարճվեց: Երևան քաղաքի դատարանի «Կենտրոն» նստավայրում դատական նիստի ժամանակ ասաց Սայաթ Շիրինյանը՝ անդրադառնալով իրավապահ համակարգում իշխանությունների վարած քաղաքականությանը: «Ովքեր ստորաբար ծառայում են օրվա իշխանություններին, շոուն է հետաքրքրում, հետագան չի հետաքրքրում: Մի մեծ աղմուկ բարձրացրեցին, տարան, հետո արդյունքում հանցակազմի բացակայությամբ գործը կարճվեց, ու դրա մասին քչերն իմացան»:
Իրավապահ համակարգի աշխատանքի մասով Սայաթ Շիրինյանը մեկ այլ դեպք էլ հիշեց, երբ իրեն բերման էինք ենթարկել իբրև իր մեքենայով գողություն կատարելու համար. «Երբ մեր փառապանծ ոստիկանությունն ինձ տանում է հասցնում Մարտունու բաժին, իբր թե ոչ թե ես գողություն եմ կատարել, այլ հնարավոր է, որ գողոթյունը կատարվել է իմ մեքենայով. սա ծաղրանք չէ՞ : Սրանք չկարողացան հասկանալ, որ ես հանդուգն եմ, ես չեմ վախենում սրանցից, եթե ես վախկոտ լինեի, ես կմնայի, կծառայեի, այդ հնարավորությունն ունեի, բայց ինձ դա պետք չէ, ես իմ պետականության համար եմ կռիվ տվել»:
Մանրամասները՝ տեսանյութով:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ