«Նարկո» ֆիլմի պրոդյուսերը դատարանի միջոցով պահանջում է իրեն վճարել սերիալի շահույթի մի մասը
«Նարկո» ֆիլմի պրոդյուսեր Խոսե Պադիլյան դատարանի միջոցով նախկին գործընկերոջից՝ Էրիկ Նյումանից 1 միլիոն դոլար է պահանջել, հայտնում է Variety-ն։
Դատարան դիմելու պատճառը եղել է Պադիլյային շոուից ստացված շահույթի չվճարված մասը։ Պրոդյուսերի խոսքով՝ ինքը եւ Նյումանը պայմանավորվել են ստացված եկամուտների հավասարաչափ բաժանման շուրջ, սակայն նա խախտել է պայմանավորվածությունը։ Այժմ Պադիլյան նախկին գործընկերոջից պահանջում է վերադարձնել մեկ միլիոն դոլար։
Փաստաթղթերում նշվում է, որ Նյումենը եւ նրա ընկերությունը շոուից «մի քանի միլիոն դոլար» են վաստակել, որի մասին չեն հայտնել։ Այսպիսով, հայցը պահանջում է վճարել շոուի չգրանցված բոլոր եկամուտների 50 տոկոսը:
«Նարկո»-ն ամերիկյան Netflix-ի սերիալն է, որը պատմում է կոլումբիացի նարկոբարոն Պաբլո Էսկոբարի կյանքի մասին։ Շոուի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի օգոստոսի 28-ին։ Սերիալը ստեղծել են Քրիս Բրանկատոն, Կարլ Բեռնարդը եւ Դագ Միրոն ու բրազիլացի ռեժիսոր Խոսե Պադիլյան։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...