Ամիր Աբդոլլահիյանը Լավրովին է փոխանցել Եվրոպայից Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ուղերձը
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը հայտնել է, որ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին է փոխանցել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ եվրոպացի առաջնորդներից մեկի ուղերձը։ Այդ մասին նա չորեքշաբթի օրը հայտարարել է ռուս գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսում, հայտնում է ԻՌՆԱ-ն։
Նրա խոսքով, եվրոպական երկրների ղեկավարներից մեկի ուղերձը փոխանցվել է Լավրովին խնդրանքով, որով նա դիմել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին. «Այնտեղ գաղափարներ կային խաղաղությանն ու հանգստությանը նպաստելու եւ ռազմական գործողությունների դադարեցման մասին, եւ մենք պարոն Լավրովի հետ քննարկեցինք այդ գաղափարները»։
Իրանի արտգործնախարարության ղեկավարը հայտարարել է նաեւ Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանն աջակցելու հարցում Իրանի պատրաստակամության մասին։ «Անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորություններն այս հակամարտությունը կարգավորելու համար, ուստի Իրանը պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել ԶԱԷԿ-ում, ինչպես նաեւ մերձակա տարածքում հանգստություն եւ խաղաղություն հաստատելու համար»,- ընդգծել է Ամիր Աբդոլլահիանը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում