ԱԷՄԳ-ի առաքելությունը ժամանել է Զապորոժիե․ AFP
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) առաքելությունը, որն ուղեւորվում է Զապորոժիեի ատոմակայան (ZNPP), ժամանել է Զապորոժիե քաղաք, չորեքշաբթի հաղորդել է Agence France-Presse (AFP)-ը։
ԱԷՄԳ-ի առաքելությունը երկուշաբթի օրը մեկնել է Վիեննայից եւ երեքշաբթի ժամանել է Կիեւ, որտեղ պատվիրակությունը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Երկուշաբթի ՄԱԿ-ի աղբյուրները նշել են, որ առաքելությունը Կիեւով եւ Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքով է մտնելու ԶԱԷԿ:
ՄԱԿ-ի աղբյուրը, որը ծանոթ է առաքելության աշխատանքների մանրամասներին, հայտնել է, որ նրա կազմում ներառված են տասը երկրների՝ Ալբանիայի, Հորդանանի, Իտալիայի, Չինաստանի, Լիտվայի, Մեքսիկայի, Լեհաստանի, Սերբիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ֆրանսիայի ներկայացուցիչներ: Պատվիրակությունը գլխավորում է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ Աղբյուրը պարզաբանել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները չեն ընդգրկվել առաքելության մեջ՝ դրա չեզոքությունն ու անաչառությունը ապահովելու համար։ Զրուցակիցը նաեւ նշել է, որ տեսուչները կայանում կուսումնասիրեն միջուկային անվտանգությունը, բայց ոչ քաղաքական ու ռազմական հարցերը։ ՄԱԿ-ի ներկայացուցիչները օգնություն են ցուցաբերում միայն լոգիստիկայի՝ մինչեւ ԱԷԿ հասնելու եւ անվտանգության մասով: Զապորոժիեի ԱԷԿ-ը, որը գտնվում է Էներգոդարում, ռուսական զորքերի վերահսկողության տակ է։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...