Հարավային Կովկասում ԵՄ գործունեությունը պայմանավորված է աշխարհաքաղաքական հավակնություններով. ՌԴ ԱԳՆ
ԵՄ գործունեությունը Հարավային Կովկասում պայմանավորված է աշխարհաքաղաքական հավակնություններով։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մոսկվան, Երևանի եւ Բաքվի հետ միասին, կենտրոնացած են ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների կատարման վրա», - ասել է Զախարովան՝ ընդգծելով, որ համաձայնեցված եռակողմ ձեւաչափերի շրջանակներում աշխատանքն առարկայական բնույթ է կրում։ Նա այս համատեքստում նշեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման եռակողմ աշխատանքային խմբի օրինակը։
«Ընդհանուր առմամբ մենք տեսնում ենք, որ ԵՄ-ի գործունեությունը Հարավային Կովկասում պայմանավորված է աշխարհաքաղաքական հավակնություններով, այլ ոչ թե ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իրական ցանկությամբ։ Դրանք եվրոպացիների կեղծ նախաձեռնություններն են, որոնք ավելի շատ միջնորդության դափնիներն անամոթաբար յուրացնելու փորձի են նման»,- ասել է նա՝ նշելով, որ Ռուսաստանը՝ որպես միջնորդ, աշխատում է, եւ այդ աշխատանքը կոնկրետ արդյունքների է բերում, որոնք համապատասխանաբար գնահատվում են Երեւանի եւ Բաքվի կողմից։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...