Թուրքական Baykar-ի տնօրենը բացառել է Bayraktar անօդաչուների մատակարարումը Ռուսաստան
Թուրքական պաշտպանական Baykar ընկերությունը բացառել է իր Bayraktar անօդաչու թռչող սարքերը Ռուսաստան մատակարարելու հնարավորությունը։ Այս մասին ասել է ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը «Բի-բի-սի»-ի ռուսական ծառայության հարցազրույցում։
Բայրաքթարն ընդգծել է, որ փողը եւ նյութական արժեքներն ընկերության համար առաջնահերթություն չեն։
«Ուկրաինայի հետ մեր բարեկամությունը եւ համագործակցությունն արդեն երկար տարիների պատմություն ունեն։ Ուստի, որքան էլ որ մեզ փող առաջարկեն, անկեղծ ասած, չի կարող խոսք լինել այն մասին, որպեսզի ներկա իրավիճակում նրանց հանձնենք անօդաչուներ»,- ասել է Baykar-ի տնօրենը՝ պատասխանելով Մոսկվային անօդաչուների վաճառիք հնարավորության մասին լրագրողների հարցին։
Բայրաքթարն ավելացրել է, որ իր ընկերությունը լիովին աջակցում է Ուկրաինային, եւ «ոչինչ չի մթագնի համագործակցությունն» այդ երկրի հետ՝ «անկախ այն բանից, թե ինչ գումար կառաջարկվի»։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում