Չինաստանի բանակը հայտարարել է Թայվան կղզու մոտ նոր զորավարժությունների մասին
Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակն ուրբաթ հայտարարել է, որ զորավարժություններ է անցկացնում Թայվանի մերձակայքում գտնվող օդային եւ ծովային տարածքում՝ ԱՄՆ նոր պատվիրակության՝ կղզի ժամանման մասին լուրերից հետո:
«ՉԺԱԲ Արեւելյան մարտական հրամանատարական գոտին վերջերս պարեկային եւ գործնական մարտական վարժանքներ է կազմակերպել բանակի տարբեր տեսակների համար ծովում եւ Թայվանի օդային տարածքում: Դա ստանդարտ զորավարժություն է՝ ի պատասխան փոփոխվող իրավիճակին Թայվանի նեղուցում»,- ասվում է ՉԺԱԲ-ի Արեւելյան մարտական հրամանատարության գոտու՝ WeChat-ում արված գրառման մեջ:
Նշվում է, որ հրամանատարությունը կշարունակի մարտական պատրաստության վարժանքները՝ Չինաստանի ինքնիշխանության ու անվտանգության, ինչպես նաեւ Թայվանի նեղուցում կայունության պահպանման համար։
Թե կոնկրետ երբ են անցկացվել զորավարժությունները եւ արդյոք դրանք ավարտվել են, չի հաղորդվում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...