«Օրինական կաշառք է». քաղաքացիները՝ գումարի դիմաց բանակից ազատվելու նախագծի մասին
Գումարի դիմաց բանակից ազատվելու՝ պաշտպանության գերատեսչության նախաձեռնությունը քաղաքացիների կարծիքով սոցիալական անարդարության է հանգեցնելու։ Կկրճատվի ոչ միայն բանակում ծառայողների թիվը, այլեւ կընկնի բանակի մարտունակությունը, կարծում են NEWS.am-ի հարցմանը մասնակցած քաղաքացիները։
Նախագիծը, որով Պաշտպանության նախարարությունն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայության ուսումնական փուլը լրանալուց հետո՝ 24 միլիոն դրամի դիմաց բանակից ազատվել, օրինական կաշառք են որակում քաղաքացիները։
Արդյոք կբարձրանա պայմանագրային զինծառայողների վարձատրությունը եւ կա՞ն համապատասխան քանակի մարդիկ, որոնք կցանկանան ծառայության անցնել բանակում, եթե այս նախագիծն օրենք դառնա, հետաքրքրվում են քաղաքացիները։
«Օրինական կաշառք է, գումարի դիմաց զինվորական ծառայության ժամկետը կրճատելը նշանակում է ավիրել այն բանակը, որը ստեղծվել է 90–ականներին։ Պետք չէ այդ մտածելակերպը սերմանել, որ գումարի դիմաց կարելի է ազատվել ծառայությունից»,– ասաց քաղաքացիներից մեկը։
Մեկ ուրիշն էլ նկատեց. «Օրենքի նախագիծը դա գրողների համար է»։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում