Ղազախաստանը Հայաստանի հետ նույն կառույցում է, բայց սատարում է Ադրբեջանին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը Բաքու կատարած այցի ընթացքում չափազանց կասկածելի հայտարարություններ է արել։
Այսօր Տոկաեւն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին է հանձնել «Ալթին Կիրան»՝ «Ոսկե արծիվ» բարձրագույն շքանշանը, փոխանցում է ԱՊԱ-ն։
Ղազախստանի նախագահն ասել է. «Այսօր մեծ հաճույքով պաշտոնական այցով գտնվում եմ ձեր երկրում։ Սահմանափակ թվով շատ արդյունավետ հանդիպում ունեցանք։ Իմ այցի ծրագրում ներառված է նաեւ Ձեզ Ղազախստանի Հանրապետության բարձրագույն «Ալթին Կիրան»՝ «Ոսկե արծիվ» շքանշանով պարգեւատրելու արարողությունը։ Ղազախստանում ձեզ ճանաչում են, պատվում եւ հարգում են՝ որպես ականավոր պետական գործիչ, մարդ, ով Ադրբեջանին տարավ դեպի պատմական Հաղթանակ եւ տարածքային ամբողջականության վերականգնում` Անվտանգության խորհրդի բանաձեւերին լիովին համապատասխան»:
Թեեւ Տոկաեւի հայտարարության՝ ադրբեջանական ԶԼՄ-ների ներկայացրած տարբերակում Հայաստանն ուղիղ կերպով չի հիշատակվում, սակայն ակնհայտ է, որ խոսքը 44-օրյա պատերազմի մասին է։ ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակցի նախագահի նման հայտարարությունը չափազանց երկիմաստ է թվում եւ որոշակի մտորումների է առիթ է տալիս։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...