Արցախը հայաթափվում է․ նոյեմբերի 9-ից հետո անընդհատ խոսել ենք այդ խնդրի մասին.Սաղաթելյան
«Երբ ընդդիմությունը հանրահավաքներին վտանգների մասին բարձրաձայում էր շատերն այդ ժամանակ հարցի խորությունը չէին էլ գիտակցում։ Չի եղել որևէ հարց, որի վերաբերյալ Դիմադրություն շարժումը, ընդդիմությունը, խորհրդարանական 2 ընդդիմադիր խմբակցութունները վերաբերմունք արտահայտած չլինեն, քայլեր ու գործողություններ ձեռնարկած չլինեն։ Առհասարակ նոյեմբերի 9-ից հետո ամեն օր ասում ենք, որ այս մարդը քանի օր ավել մնա իշխանության , այդքան կորուստ ենք ունենալու։ Հիմա էլ , եթե չհեռացնենք նույն խոսակցությունը լինելու է Տիգրանաշենի, Տավուշի գյուղերի մասով։ Էսօր գլխավոր խնդիրն այն է, որ Արցախը հայաթափվում է , մեկ տարի առաջ խոսում էինք այդ խնդրի մասին»,-ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայստան» խմբակցության պատգամավոր Իշխան սաղաթելյանը՝ Հնարապետության հրապարակում լրագրողների հետ զրույցի ժամանակ։
Դիմադրության շարժման անելիքների մասին հարցին ի պատասխան նա նշեց․ «Սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախության օրվա առթիվ, տեղի են ունենալու հանրահավաքներ՝ Սփյուռքում, Արցախում, Հայաստանում»։ Ինչ վերաբերվում է՝ Էդգար Ղազարյանի նախաձեռնած այսօրվա հանրահավաքին Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Նիկոլ Փաշինյանի հրաժարկանի պահանջով կա նշանակված հանրահավաք , մենք հայտարարել ենք, որ ցանկացած ուժ, ցանկացած ոք , եթե ազնիվ, արդար պայքար սկսի այս իշխանության դեմ ամեն ինչով աջակցեկու ենք»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում