Ռուսաստանի դեսպանատունը ԱՄՆ-ին կոչ է արել վերացնել իր քիմիական զենքը
Ռուսաստանը ԱՄՆ-ին կոչ է անում դադարեցնել քիմիական զենքի ոչնչացման հարցում իր պարտավորություններից խուսափելը եւ չմիջամտել այլ երկրների գործերին, շաբաթ օրը հայտարարել է Վաշինգթոնում դեսպանատունը:
Դիվանագիտական առաքելության մեկնաբանությունը հրապարակվել է ի պատասխան ԱՄՆ պետդեպարտամենտի հերթական մեղադրանքների, որոնք կապված են բլոգեր Ալեքսեյ Նավալնիի դեմ իբր քիմիական զենքի կիրառման հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Պնդումներն այն մասին, թե Ռուսաստանն իբր քիմիական զենք ունի, ստահոդ են։ Վաշինգտոնին քաջ հայտնի է, որ 2017-ին մեր երկիրը ամբողջովին վերացրել է մարտական թունավոր նյութերի ազգային պաշարները։ Այդ փաստը պաշտոնապես հաստատվել է քիմիական զենքի արգելման կազմակերպության կողմից», - հայտարարել է դեսպանատունը Telegram-ի իր էջում։
Դիվանագիտական ներկայացուցչությունում հիշեցրել են, որ հենց ԱՄՆ-ն է մնում միակ երկիրը, որը մինչ այժմ չի ազատվել իր քիմիական զենքից: «Կոչ ենք անում Վաշինգտոնին դադարեցնել խուսափել իր միջազգային-իրավական պարտավորությունների կատարումից, ինչպես նաեւ չմիջամտել ներռուսաստանյան գործերին», - հավելել են դեսպանատանը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...