Ո՞վ է Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձը. նոր մանրամասներ
Երկու ժամ շարունակ Մասիսի քաղաքապետարանի շենքում հայտնված զինված տղամարդը վարչական հինգ հարկանի շենքն իր վերահսկողության տակ է պահել, չնայած այն բանին, որ շենքը մեկ ու կես ժամ շրջափակված է եղել ոստիկանական զորքով ու ԱԱԾ աշխատակիցներով։ Նռնակներով զինված տղամարդը, ըստ Yerevan.Today- ի աղբյուրի, Մասիսի ավագանու նախկին անդամներից է` Էդգար Մարգարյանը («Լոշտ» մականվամբ հայտնի)։
Մասիսի բնակիչ է, ամուսնալուծված է, ունի երկու զավակ։ Ավագանու ներկայիս անդամներից շատերը ճանաչում են նրան որպես բնակիչ ու նախկին կոլեգա, ընդ որում՝ հիմնականում շատ դրական են արտահայտվում նրա մասին։ Իհարկե՝ կցկտուր ակնարկներ էին անում, որ վերջին երկու-երեք տարիներին Էդգարը «շրջապատի մեջ է ընկել», ափսոսանքով են խոսում, որ ապրելակերպն է նաեւ փոխել, բարքեր և այլն։
Բայց ավելի շատ զարմացած են, թե որտեղից «Լոշտին» այդքան զենք-զինամթերք։ Նույնիսկ կասկածում են, թե կարող են որոշ մարդիկ, «Լոշտի» վիճակից օգտվելով, նենգ միտումներով դրդել նրան այսօրվա միջադեպին։ Ընդգծենք, նռնակով զինված տղամարդուն Մասիսի քաղաքապետարանից դուրս բերելու համար անգամ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն մեծ կազմով ուժայինների են կենտրոնացրել Մասիսում։
Ի դեպ, Էդգար Մարգարյանը նաև 44-օրյա պատերազմի մասնակից է, կամավորագրվել է Մասիսի ջոկատի կազմում ու դիրքերում է մնացել մինչև վերջ։
Բնակիչները պատմում են նաև, որ պատերազմից հետո Էդգարի վարքը լրիվ փոխվել է։
Ամուսնալուծվել է վերջերս։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...