Մակրոնը զանգահարել է Պուտինին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ պետությունների ղեկավարները քննարկել են իրավիճակն Ուկրաինայում։ Մակրոնն ու Պուտինն ընդգծել են ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը հնարավորինս շուտ Զապորոժիեի ատոմակայան ուղարկելու կարեւորությունը, որը կարող է տեղում գնահատել իրական իրավիճակը։ Բացի այդ, Պուտինը հաստատել է այցի ընթացքում տեսուչներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու Ռուսաստանի պատրաստակամությունը։ Նա ընդգծել է, որ ուկրաինացի զինվորականների կողմից ատոմակայանի տարածքի գնդակոծումը աղետի առաջացման վտանգ է ստեղծում։
Բացի այդ, Պուտինը հիշեցրել է Մակրոնին ՄԱԿ-ի քարտուղարության եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փորձագետներին Ելենովկայի կալանավայր այցելելու հրավերի մասին, որտեղ ՈւԶՈւ-ի հարվածի հետեւանքով ուկրաինացի ռազմագերիներ են սպանվել։
Պուտինը Ֆրանսիայի ղեկավարին տեղեկացրել է նաեւ հուլիսի 22-ին ստորագրված պարենային գործարքի ընթացքի մասին։ Նա Մակրոնի ուշադրությունը հրավիրել է ռուսական արտահանման համար առկա խոչընդոտների վրա, որոնք չեն նպաստում խնդիրների լուծմանը պարենային անվտանգության ոլորտում։
«Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները պայմանավորվել են շարունակել շփումները քննարկված եւ այլ հարցերի շուրջ»,- հավելել են Կրեմլի մամուլի ծառայությունում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...