Անկարան իր առջեւ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին տապալելու նպատակ չի դնում. Էրդողան
Անկարան իր առջեւ նպատակ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին պետության ղեկավարի պաշտոնից տապալելու չի դնում, վստահեցրել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք մեր առջեւ Ասադի տապալման կամ չտապալման խնդիր չունենք դրցած։ Բոլոր այն քայլերը, որոնք մենք այժմ ձեռնարկում ենք Սիրիայում, այդ թվում՝ Ռուսաստանի հետ համակարգմամբ, ուղղված են ահաբեկչության դեմ պայքարին Եփրատի արեւելյան եւ արեւմտյան հատվածներից մինչեւ Միջերկրական ծով»,- ընդգծել է Էրդողանը, փոխանցում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով CNN Turk-ը։
Թուրքիայի ղեկավարը կտրականապես հերքել է Դամասկոսի տարածքի նկատմամբ Անկարայի հավակնության մասին լուրերը՝ ընդգծելով, որ Թուրքիան կողմ է Սիրիայի տարածքային ամբողջականությանը։ Էրդողանի խոսքով՝ ինքը Սիրիայի հարցով կապեր է պահպանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Մենք հուսով ենք, որ մոտ ապագայում Սիրիայում նոր սահմանադրություն կընդունվի, որը թույլ կտա կայունացնել իրավիճակը եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել առկա խնդիրները լուծելու համար»,- եզրափակել է նա։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում