ՊՈԱԿ-ների և ՀՈԱԿ-ների ղեկավարները այսուհետ ևս պետք է ներկայացնեն հայտարարագիր
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնված հիմնադրամների ղեկավարներն այսուհետ ևս պետք է ներկայացնեն գույքի և ունեցվածքի մասին հայտարարագիր։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նման փոփոխությամբ է հանդես եկել ՀՀ արդարադատության նախարարությունը, և այդ նախագիծը երեկ ընդունվել է կառավարության նիստում՝ չզեկուցվող նախագծերի թվում։ Ունեցվածքի և շահերի հայտարարագիր պետք է ներկայացնեն նաև նրանց ընտանիքի անդամները։ Հիմնավորման մեջ նշվում է, թե նրանք հաճախ մասնակցում են տարբեր մրցույթների, և կարող է լինել շահերի բախում։ Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև ընդլայնել փոխկապակցված անձանց շրջանակը։
Առաջարկվող կարգավորման շրջանակում այն ներառում է ոչ միայն ազգակցական կապերով կապված մարդկանց, այլև ոչ ազգակցական սերտ անձնական հարաբերությունների մեջ գտնվող անձանց, առևտրային իրավաբանական անձանց և այլն։ Նշվում է, թե նախագծերը համապատասխանեցվել են միջազգային կարգավորումների հետ։ Այս նախագիծը դեռ պետք է քննարկվի Ազգային ժողովի նոր նստաշրջանում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...