Այսպիսի աղետների հետեւանքները հաղթահարելու համար պետք է ազգային միասնականություն ցուցաբերել. Երուսաղեմի հայոց պատրիարք
Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Մայր տաճարում 2022 թվականի օգոստոսի 20-ին կկատարվի հոգեհանգստյան կարգ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների հոգիների խաղաղության եւ հանգստի համար:
Երուսաղեմի հայոց պատրիարք Տ. Նուրհան արք. Մանուկյանը ցավակցական ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասվում է.
«Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանության եւ Սուրբ Երկրի հայ համայնքի անունից ցավակցություններ ենք հայտնում «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհված մեր հայրենակիցների հարազատներին եւ հայցում ենք նրանց համար Սուրբ Հոգու մխիթարությունը:
Միեւնույն ժամանակ աղոթում ենք վիրավորների շուտափույթ առողջության եւ ամբողջական ապաքինման համար:
Այսպիսի աղետների հետեւանքները հաղթահարելու համար պետք է ազգային միասնականություն ցուցաբերել եւ կենտրոնացնել մեր ամբողջ ներուժը՝ խուսափելու ապագայի այսօրինակ պատահարներից:
Թող Երկնավոր Հայրն իր երկնքի արքայությանն արժանացնի նրանց հոգիներին»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...