«Հայաստան» դաշինքն իր ցավակցությունն է հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ահարկու հրդեհի եւ պայթյունի զոհերի ընտանիքներին, հարազատներին
«Հայաստան» դաշինքն իր ցավակցությունն է հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ահարկու հրդեհի եւ պայթյունի զոհերի ընտանիքներին, հարազատներին։
Վշտակցում ենք, սգում և կիսում այս աղետի զոհ դարձած մեր անմեղ հայրենակիցների կորստի ցավը։ Ապաքինում ենք մաղթում վիրավորում ստացած անձանց:
Պատկան մարմինները պարտավոր են բոլոր ջանքերը գործադրել՝ բազմակողմանի և օբյեկտիվ քննության միջոցով բացահայտելու այս աղետի բոլոր պատճառներն ու մեղավոր անձանց և միջոցներ ձեռնարկել՝ կանխելու հետագա համանման աղետները:
Հանրության կողմից ողջամտորեն բարձրաձայնվել է այն հարցադրումը, թե ինչով էր պայմանավորված ուժային, հատկապես ոստիկանական ուժերի՝ ամբողջ ծավալով օգտագործման բացակայությունը փրկարարական աշխատանքների մեջ:
Հանրությանը չդադարող ահաբեկման մեջ պահելու փորձերը, սպառնալիքներն ու աղետների հանգեցնող այս իրավիճակը ցանկացած այլ պայմաններում կսթափեցներ իշխանությանը, որի ապաշնորհ կառավարման հետևանքով հանրային ռեսուրսը առաջնահերթ ծախսվում է ոչ թե երկրի ու ժողովրդի իրական անվտանգությունը երաշխավորելուն, այլ՝ բացառապես իշխանությունը պահելուն ու նեղ անձնական շահերին սպասարկելուն:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում