Արեւմտյան երկրները ցանկանում են «արյունոտ» կարգավիճակ տալ ռուսական ադամանդներին. NYT
ԱՄՆ-ն, ԵՄ-ն եւ Կանադան կոչ են անում «արյունոտ» կարգավիճակ տալ ռուսական ադամանդներին՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով, գրում է New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջորջ Քաջատիի՝ Քիմբերլիի գործընթացի նախագահին ուղղված նամակը։
Քիմբերլիի գործընթացը միավորում է ավելի քան 80 երկիր: Կազմակերպությունը ստեղծվել է 2000 թ. եւ անվանակոչվել է Հարավային Աֆրիկայի Քիմբերլի քաղաքի պատվին, որտեղ տեղի է ունեցել այսպես կոչված «արյունոտ ադամանդների»՝ ապօրինի արդյունահանված քարերի դեմ պայքարի առաջին համաժողովը, որոնց վաճառքից ստացված հասույթն օգտագործվում է տարածաշրջանային հակամարտություններ եւ ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորման համար։
Թերթի տվյալներով՝ հունիսին Բոտսվանայում Քիմբերլիի գործընթացի հանդիպման ժամանակ բարձրացվել է ՌԴ-ից ադամանդների հարցը։ Սակայն քննարկումն ավարտվել է Ռուսաստանի, Չինաստանի եւ Բելառուսի վետոյից հետո։ Այնուհետեւ վեճեր են սկսվել հարցի շուրջ՝ արդյո՞ք Ռուսաստանի Դաշնությունը պետք է մասնակցի գործընթացի աշխատանքներին։
Պարբերականի համաձայն՝ ԱՄՆ-ն արգելել է ռուսական չմշակված ադամանդների ներկրումը, սակայն ռուսական ադամանդները դեռ մտնում են երկիր։ Պարբերականը նաեւ պնդում է, որ Ռուսաստանից ադամանդների մեծ մասն իբր մշակվում է Հնդկաստանում, որտեղ դրանք որպես հնդկական ծագման ադամանդներ են պիտակավորվում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...