«Տոտալ բարդակ. այսպիսի վիճակ անգամ Սոմալիում չկա». Արման Հայրապետյան
Որոնողափրկարարական աշխատանքային մասնակցող Արման Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տրակտորիստը հերթական պանելը բարձրացնելուց հետո ինչ-որ բան նկատեց։ Արագ տարածքը մաքրեցին և լույս գցեցինք։ Մանեկեն էր…
Անհետ կորածների բարեկամները տարածքում էին, զանգում էին անընդհատ։ Որոշ դեպքերում զանգը գնում էր, բայց ձայն չէր լսվում։
Ոչ մի շտաբ, ոչ մի կազմակերպչական մարմին, որ ամեն ինչը համակարգեր, կառավարեր, գրանցեր, տեղեկություններ տրամադրեր, որ չթողներ կամավորներին և աշխատող տարբեր խմբերին 50 հոգով ամեն րոպե շուռ գալու պատրաստ սյան տակ կանգնել, որ կամավորներին ու աշխատող մյուս խմբերին անհրաժեշտ պարագաներ ու գործիքներ տրամադրեր` դիմակից և սաղավարտից մինչև լապտեր…
Միայն կարմիր խաչի վրանն էր։
Պանելի տակ բան նկատելուց հետո իմ լապտերը սաղավարտից հանեցի և ուղարկեցի, դրանից բացի ընդամենը մի քանի լապտեր կար տարածքում։
Ու ոչ ոք չփորձի հերքել»։
Ավելի վաղ որոնողափրկարարական աշխատանքային մասնակցող Արման Հայրապետյանը գրել էր. «Ասել, որ ամեն ինչ անկազմակերպ է, ոչինչ չասել է։ Տոտալ բառդակ, դրա գերադրական աստիճան։
Զուտ պատկերացրեք, որ նույնը, ինչ քովիդի դեմ պայքարի, պատերազմի մոբիլիզացիայի, տեղահանվածներին տեղավորելու և մնացած ամեն ինչի ժամանակ։
Այսպիսի վիճակ անգամ Սոմալիում չկա»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...