Բաքվի եւ ԵՄ-ի գազի համաձայնագիրը չի հակասում Ռուսաստանի հետ դաշնակցային փոխգործակցությանը. ՌԴ ԱԳՆ
Գազի ներմուծման մասին Բաքվի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված համաձայնագիրը չի հակասում Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթներին։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչայեւը։
«Խոսքն էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության գծով փոխըմբռնման հուշագրի մասին է, որը ստորագրվել է Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ հուլիսի 18-ին։ Չենք կարծում, որ այսպիսի ճյուղային փաստաթուղթը կարող է հակասել Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթներին»,- ասել է Նեչայեւը։
Նրա խոսքով՝ ցանկացած պետություն իրավունք ունի ինքնուրույն որոշելու, թե ինչպես եւ ում հետ զարգացնի հարաբերությունները, այդ թվում եւ նավթագազային ոլորտում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում