Իրանը կանի ամեն ինչ կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման համար. Ռայիսի
Իրանը տարածաշրջանում քաղաքական աշխարհագրության որեւէ փոփոխություն չի հանդուրժի եւ պատրաստ է օգտագործել իր բոլոր հնարավորությունները կովկասյան տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու, նրա աճի եւ զարգացման համար, ասել է նախագահ Ռայիսին։ Այս մասին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ասել է Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում, տեղեկացրել է Mehr գործակալությունը։
Երկու երկրների հարաբերությունները բնութագրելով որպես պատմական եւ խոր՝ Ռայիսին ընդգծել է Թեհրանի եւ Երեւանի միջեւ կայուն տնտեսական համագործակցության մակարդակի բարձրացման պլանավորման անհրաժեշտությունը։
Անդրադառնալով Կովկասում վերջերս տեղի ունեցած հակամարտություններին՝ Իրանի նախագահն ընդգծել է, որ հրադադարի մասին եռակողմ հայտարարությունն ստորագրած կողմերի հավատարմությունը դրա դրույթներին եւ մնացած հարցերի լուծումը երկխոսության եւ դիվանագիտական ճանապարհով՝ խաղաղության եւ անվտանգության ստեղծման լավագույն միջոցն են կովկասյան տարածաշրջանում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում