Լեհաստանի վարչապետը մեղադրել է Եվրամիությանը իմպերիալիստական վարքագծի մեջ
Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին Welt-ի հոդվածում Եվրամիությանը մեղադրել է ոչ մեծ անդամ պետությունների հանդեպ իմպերիալիստական վարքագծի մեջ։
«Քաղաքական պրակտիկան ցույց է տվել, որ Գերմանիայի եւ Ֆրանսիայի դիրքորոշումներն ավելի մեծ նշանակություն ունեն, քան մնացած բոլորինը»,- գրել է Մորավեցկին՝ կոչ անելով ավելի կոնսենսուսային մոտեցում ցուցաբերել։
Վարչապետը, որի կառավարությունը քանիցս առճակատվել է Բրյուսելի հետ օրենքի գերակայության հարցերի վերաբերյալ, ասել է, որ պատերազմն Ուկրաինայում ուշադրությունը սեւեռել է ԵՄ-ի թերությունների վրա։ Նա կոչ է արել «խոր բարեփոխում իրականացնել, որը կվերադարձնի ընդհանուր բարիքը եւ հավասարությունը՝ որպես միության սկզբունքների անկյունաքար»։
Լեհաստանի կառավարող կուսակցության քաղաքական գործիչները հայտարարել են, որ Վարշավան կարող է պատասխան հարված հասցնել ԵՄ-ին, եթե երկիրը չստանա միջոցների իր բաժինը համավարակից հետո վերականգնման համար։ Բրյուսելը հասկացրել է, որ գոհ չէ Լեհաստանում վերջին դատական բարեփոխումներից, գրել է Reuters-ը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...