Ըստ վերլուծության՝ հայաստանցի կանայք տղամարդկանցից ավելի պահանջատեր են հողերի հարցում. Էլբակյան
Ըստ մեր ձեռքի տակ եղած սոցհարցումների տվյալների վերլուծության՝ հայաստանցի կանայք տղամարդկանցից ավելի պահանջատեր են հողերի հարցում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փորձագետ Էդգար Էլբակյանը։
Էլբակյանը մասնավորապես գրել է. «Այսպես՝ կանանց 54% ցանկանում է արցախյան բոլոր նախապատերազմական հողերի վերադարձը, մինչդեռ տղամարդկանց 39.8% է նույնն ասել։ Սա այլ կերպ հնարավոր չէ բացատրել, քան արևմտյան չգիտության կողմից արգելված կենսաբանական դետերմինիզմով։ Կանայք, որպես օջախի պահապան, մայրական բնազդով զգում են, որ իրենց ձագուկների տարածքը փոքրանում է՝ անցնելով թուրքի բալեքին։
Նույն կերպ են բացատրվում նաև Ադրբեջանի հարձակման դեպքում զինված դիմադրության պատրաստակամության թվերը։ Տղամարդկանց 70.7%-ն է համարում, որ Ադրբեջանի հարձակմանը պետք է ԶՈՒ կիրառմամբ պատասխանել, իսկ կանանց՝ 49%, քանզի կանայք ցանկանում են իրենց նույն ձագուկներին հեռու պահել վտանգից, իսկ տղամարդկանց մեջ խոսում է արական նախասկզբնական դրվածքը՝ մրցակցությունն այլ արուների հետ՝ հանուն կենսատարածքի և ռեսուրսի։
Ճիշտն ասած՝ առաջին անգամ այս թվերը տեսնելուց հետո մտքիս անընդհատ այն նախնական եզրակացությունն է, որ Հայաստանի ազատագրության ժամանակ և դրանից հետո ազգային իշխանության մեջ քաղաքական հայ կանայք ավելի մեծ ներգրավում պիտի ունենան…»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...