Մոսկվայաբնակ Միրիջանյանին, որը պատերազմի ընթացքում և հետո մեծ օգնություն է ուղարկել, դատում են 301.1 հոդվածով․ Մելիքյան
Երևանի դատարանի «Կենտրոն» նստավայրում այսօր՝ օգոստոսի 9-ին՝ ժամը 17:00-ին, շարունակվելու է Արսեն Միրիջանյանի գործով դատական նիստը։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառում է կատարել Ռուբեն Մելիքյանը։
«Երևանի դատարանի «Կենտրոն» նստավայրում այսօր՝ օգոստոսի 9-ին՝ ժամը 17:00-ին, շարունակվելու է Արսեն Միրիջանյանի գործով դատական նիստը։
Հիշեցնեմ, որ այս գործի առանձնահատկությունն այն է, որ դատախազությունը հնարել է քրեական օրենսգրքով չնախատեսված նոր հանցակազմ, այն է՝ «վարչապետին պարտադրելը», և այն մեղսագրել է վստահորդիս։ Ըստ մեղադրանքի՝ վստահորդս վարչապետին «պարտադրել է» հրաժարական տալ՝ 44-օրյա պատերազմում նրա պատճառով մեր կրած ծանր պարտության համար։
Մոսկվայաբնակ Արսեն Միրիջանյանը ողջ պատերազմի ընթացքում և դրանից հետո մեծածավալ օգնություն է ուղարկել Հայրենիք, և հիմա նրան 301.1 հոդվածով դատում են պարտության թիվ մեկ պատասխանատուին հրաժարական տալու «պարտադրանքի» համար։
Այսօր Արսենը ցուցմունք է տալու, և հավանաբար սկսելու են «դատական վիճաբանությունները»։
Հետաքրքիր է լինելու, նիստն էլ դռնբաց է»,- գրել է Մելիքյանը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ