Ոսկու գինն իջնում է
Երեքշաբթի ոսկու արժեքը թեթեւակի իջնում է՝ մնալով մեկ տրոյական ունցիան 1 800 դոլարի մակարդակին, այն դեպքում, երբ ներդրողները սպասում են ԱՄՆ-ում գնաճի մակարդակի նվազման կանխատեսման հաստատմանը, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում իջնում է 3,55 դոլարով կամ 0,2 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 801,7 դոլար։ Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսը թանկանում է 0,28 տոկոսով՝ մեկ ունցիան 20,672 դոլար։
Թրեյդերները սպասում են ԱՄՆ-ում սպառողական գների աճի մասին տվյալներին, որոնք հրապարակվելու են չորեքշաբթի երեկոյան։ Փորձագետների կարծիքով՝ գնաճը երկրում վերջապես դանդաղել է՝ 8,7 տոկոս մեկ ամիս առաջվա 9,1 տոկոսի փոխարեն, երբ ցուցանիշն ամենաբարձրն էր 1981-ից ի վեր։
Այս վիճակագրությունը ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) հաշվի է առնում մոնետար քաղաքականության մասին որոշումներ կայացնելիս, որն ազդում է դոլարի փոխարժեքի, իսկ դրա միջոցով՝ հումքային ապրանքների գնանշումների վրա, որոնց թվում են թանկարժեք մետաղները։ Ոսկին օգտագործվում է նաեւ որպես գնաճից փրկող ակտիվ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...