Շիրակցի գերիների հարազատները Կառավարության շենքի դիմաց են. նրանք հանդիպում են պահանջում վարչապետի հետ
Շիրակցի գերիների հարազատները նստացույց են անում Կառավարության շենքի դիմաց։ Նրանք հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
NEWS.am-ի հետ զրույցում մեկուկես տարուց ավելի գերության մեջ գտնվող հայ զինծառայողի եղբայրն ասաց, որ մի քանի ժամ է՝ Կառավարության շենքի մոտ են, վարչապետի աշխատակազմից եկել են, լսել պահանջը, սակայն ժամեր անց էլ իրենց պահանջը չի կատարվել։
Հիշեցնենք, որ գերիների հարազատները անցնող մեկուկես տարում պարբերաբար նստացույց են արել Կառավարության շենք դիմաց, հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ պահանջել, որ իրենց որդիների վերադարձի գործընթացը արագացվի։ Գերիների հարազատները ակցիաներ են արել նաեւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մոտ։
44-օրյա պատերազմից հետո, Հադրութի շրջանի Խծաբերդ համայնքը հայկական վերահսկողության տակ էր, սակայն դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը հարձակում էր գործել Հին Թաղլար եւ Խծաբերդ համայնքների ուղղությամբ եւ գերեվարել 62 հայ զինծառայողի, որոնք Շիրակի մարզից էին։
Մեկուկես տարվա ընթացքում 62 գերուց միայն 32-ն է վերադարձվել Հայաստան։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են